Սլովակիայի խորհրդարանի քվեարկությունը վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ, որը նախատեսված է եղել երեքշաբթի, հետաձգվել է:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները լքել են տարածքը՝ ի նշան փակ նիստ անցկացնելու որոշման։
Նիստը փակ ձևաչափով անցկացնելու որոշումը Ֆիցոն հիմնավորել է նրանով, որ այնտեղ պետք է ներկայացվեր գաղտնի զեկույց, որը պատրաստել էր Սլովակիայի տեղեկատվական ծառայությունը (SIS):
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետի վստահության հարցով նոր նիստ են նախապատրաստում: