Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու որոշումից 2 տարի անց Ջասինդա Արդերնը պատրաստվում է հուշեր հրապարակել․ գրում է APnews-ը։
Նախկին վարչապետն այն նախատեսվում է հրատարակել հունիսի 3-ին: Արդերնը, որ 2017-ին ընտրվելու պահին ընդամենը 37 տարեկան էր, կանդրադառնա որոշ իրադարձությունների, որոնք նրան հայտնի են դարձրել ամբողջ աշխարհում:
Նա լայնորեն գովաբանվել է հատկապես կորոնավիրուսային համաճարակի օրերին իրենց կառավարման ընթացքը։
2023թ․ հունիսին նա արժանացել է Dame Grand Companion կոչմանը, որը Նոր Զելանդիայում երկրորդ ամենակարևոր պարգևն է։ Մոտավորապես նույն ժամանակ Արդերնը Instagram-ում գրառում էր արել այն մասին, որ աշխատում է մի գրքի վրա, որն ավելի շատ կենտրոնանալու է առաջնորդության վրա, քան՝ «ներքին քաղաքականության»: