Միջազգային

«Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի». Ռուբիո

Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, սա փակուղային իրավիճակ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ավարտը կլինի ԱՄՆ պաշտոնական քաղաքականության մի մասը։

«Սա բարդ, ողբերգական հակամարտություն է, որը հսկայական վնաս է հասցրել Ուկրաինային, ինչպես նաև Ռուսաստանին և Եվրոպայի կայունությանը։ Այս խնդիրները լուծելու միակ ճանապարհը պրագմատիզմին վերադառնալն է, բայց մենք նույնպես պետք է վերադառնանք լրջության, և դա դիվանագիտության ծանր աշխատանքն է: ԱՄՆ - ն այստեղ պետք է իր դերը խաղա», - հավելել է նա։