Թրամփն Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրում ավարտել պատերազմը։ Այս մասին հատնում է The Wall Street Journal պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Պուտինի հետ համաձայնագրի կնքումը շատ ավելի բարդ կլինի, քան Թրամփը ենթադրում էր նախընտրական արշավի ժամանակ, երբ խոստացել էր հակամարտությունն ավարտել դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ:
Աղբյուրներն ընդգծում են, որ թեև Քելլոգը ստացել է այդ հանձնարարականը, Թրամփն ինքը մտադիր է անձամբ վերահսկել բանակցությունների գործընթացը: