Միջազգային

Ահմադիանն ու Մուստաֆաևը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Իրանի ԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

Նշենք, որ Ադրբեջանի փոխվարչապետին երեկ ընդունել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Հանդիպմանն ընդգծվել է, որ կողմերը ձգտում են ճանապարհային քարտեզ կազմել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար: