Միջազգային

Գրենլանդիայի վարչապետը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ

Գրենլանդիայի վարչապետը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ

Գրենլանդիայի վարչապետ Մյութ Էգեդեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։

«Հասկանալի է, որ մարդիկ անհանգստացած են։ Բայց հիմա ամենակարևորն այն է, որ մարդիկ հանգստություն պահպանեն։ Մենք պետք է կարողանանք հանդիպել և հանգիստ քննարկել դա»,- ասել է նա։

«Եթե ԱՄՆ–ն ցանկանում է խոսել Գրենլանդիայի մասին, նրանք դա պետք է անեն Գրենլանդիայի հետ»,- հավելել է նա։

Հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական