Միջազգային

Հարձակվել են պաղեստինյան գյուղերի վրա

Երեկ երեկոյան ենթադրյալ հրեա վերաբնակիչները ներխուժել են Պաղեստինյան գյուղեր օկուպացված Արևմտյան ափին՝ հրկիզելով մեքենաներ և ունեցվածք․ հայտնում է Apnews-ը։

Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին իսրայելցիների դեմ բռնության մեղադրանքներով։ 

Վերաբնակիչների առաջնորդները գոհունակություն են հայտնել Թրամփի այս որոշման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Գազայի պատերազմի ընթացքում բռնությունների աճի պատճառով Բայդենի վարչակազմը սահմանել էր պատժամիջոցներ, որոնք հետագայում ընդլայնվել էին՝ ընդգրկելով նաև այլ իսրայելցիների, որոնք համարվել էին բռնության հակված կամ արմատական։ 

Իսրայելի ֆինանսների նախարար Բեթսալել Սմոտրիչը Թրամփի որոշումն անվանել է արդար՝ նշելով, որ պատժամիջոցները «լուրջ և աղաղակող արտաքին միջամտություն են»։ X սոցիալական ցանցում իր գրառման մեջ նա գովաբանել է Թրամփին՝ «Իսրայելի պետությանը անսասան և անզիջում աջակցության համար»։