Դավոսում կայացել է Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական զլմ-ները՝ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում։