Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հանդիպում են անցկացրել տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես են գալիս ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման օգտին»․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Աշխատանք ենք տանում եվրասիական տարածքում և ամբողջ աշխարհում անբաժանելի անվտանգության ապահովման համար»:
Պուտինը նաև նշել է, որ արտաքին քաղաքական կապը և Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ աշխատանքը կարևոր և կայունացնող դեր են խաղում միջազգային գործերում:
«Վստահաբար կարելի է ասել, որ արտաքին քաղաքական կապը, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ աշխատանքը օբյեկտիվորեն կայունացնող կարևոր դեր է խաղում միջազգային գործերում», - ասել Է Պուտինը ՉԺՀ նախագահի հետ հանդիպմանը: