Պեկինը և Մոսկվան կպաշտպանեն միջազգային հարաբերությունների համակարգը, որում հիմնարար դեր է խաղում ՄԱԿ-ը․ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի հանդիպման ժամանակ։
«Մենք մեր ռուս գործընկերների հետ կաջակցենք ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգին, կպաշտպանենք Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիոնավոր մարդկանց արյունով և կյանքով ձեռք բերված հաղթանակը և կպաշտպանենք Չինաստանի և Ռուսաստանի իրավունքները՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր երկրներ և ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ»,- ասել է նա։
Չինաստանի ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ՍՍՀՄ հաղթանակի 80-ամյակը, ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում չինացիների հաղթանակի 80-ամյակը և ՄԱԿ-ի 80-ամյակը։
«2024 թվականին մենք երեք անգամ հանդիպել ենք՝ Պեկինում, Աստանայում և Կազանում, և ձեռք ենք բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ»,- ասել է նա։