Միջազգային

«Եռակողմ պայմանավորվածությունները նախկինի նման արդիական են». Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում տեղի է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը բնական ռազմավարական գործընկեր է և դաշնակից, և Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։

Լավրովն անդրադարձել է Հայաստանի հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով համագործակցությանը. «Տարածաշրջանային անվտանգությունը էական դեր է խաղում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-ին, 2022–ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից», - ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի տեսանկյունից «այդ պայմանավորվածությունները նախկինի պես արդիական են, հատկապես՝ տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո»: