Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սգո օր է հայտարարել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Նա վստահեցրել է, որ հրդեհի բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Ըստ թուրքական մամւոլի վերջին տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է թուրքական կողմին․ «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրությունում։