Բոլու նահանգի Կարտալկայայի լեռնադահուկային կենտրոնի հյուրանոցում բռնկված հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել․ հայտնում է թուրքական Anadolu-ն։
Հրդեհի հետևանքով զոհվել է 66, տուժել՝ 51 մարդ:
Տուժած 51 հոգուց մեկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 17 մարդ դուրս է գրվել:
Հրշիջմանը մասնակցել են հրշեջ ստորաբաժանումների, սանիտարական վարչության, անտառտնտեսության տարածաշրջանային վարչությունների բրիգադներն ու տրանսպորտային միջոցները:
12-հարկանի հյուրանոցում աշխատանքները, որտեղ հրշեջները հասել են աստիճանահարթակով, կենտրոնացել են վերին հարկերում։ Նկատվել է, որ հանգստացողներից ոմանք սավաններ են կապել և կախել պատուհաններից՝ հրդեհի ժամանակ փրկվելու համար:
Հյուրանոցից տարհանված որոշ հյուրեր և աշխատակիցներ տեղավորվել են մեկ այլ հյուրանոց և անցնում են բժշկական հետազոտություն: