Միջազգային

ԱՄՆ-ի սահմանին դադարեցրել են միգրանտների մուտքը երկիր

Երդումից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը կարգադրել է անջատել սահմանը հատող CBP One հավելվածը, որի օգնությամբ միգրանտները կարող էին օրինական ճանապարհով մուտք գործել ԱՄՆ և աշխատանքի թույլտվություն ստանալ: Այս հավելվածից օգտվել է մեկ միլիոն մարդ։

Մաքսային և սահմանապահ ծառայության կայքում հունվարի 20-ին հավելվածի օգտատերերին ծանուցում է հայտնվել, որ այն այլեւս հասանելի չէ, իսկ ութ անցակետերում անցակետի բոլոր գրառումները չեղյալ են հայտարարվել: