Միջազգային

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցություններ պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ, եթե համապատասխան ցանկություն հայտնի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին SNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

«Իրանը, ինչպես և նախկինում, պատրաստ է պատժամիջոցների վերացման հարցով բանակցություններ սկսել կամ վերսկսել։ Եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի, անպայման բանակցություններ տեղի կունենան», - պատասխանել է նա Թրամփի հետ երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին։

«Մենք կարծում ենք, որ կան երկխոսության և փոխըմբռնման պատշաճ հնարավորություններ։ Բոլորը գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և միակողմանի ու անօրինական պատժամիջոցները չեն հասել իրենց նպատակներին։ Ամենախելամիտ ճանապարհը պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ սկսելն է, և դա ճիշտ ճանապարհն է։ Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները, իսկ օրն ու ժամը կորոշենք մեր անցկացրած խորհրդակցությունների միջոցով»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։