Միջազգային

Մարկո Ռուբիոն պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

Մարկո Ռուբիոն պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Երդման արարողությունն անցկացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Յուրաքանչյուր գործողություն, որը կատարում ենք, պետք է համապատասխանի երեք չափանիշներից մեկին, որոնք են՝ արդյոք դա մեզ ավելի ուժե՞ղ է դարձնում, ավելի ապահո՞վ է դարձնում, նպաստո՞ւմ է մեր բարգավաճմանը: Եթե ​​այն չհամապատասխանի այդ չափանիշներից ոչ մեկին, մենք այն չենք իրականացնի»,- ասել է Ռուբիոն՝ նկարագրելով Պետդեպարտամենտը ղեկավարելու իր մոտեցումը։