Պուտինը պետք է գործարք կնքի, կարծում եմ՝ նա քանդում է Ռուսաստանի Դաշնությունը՝ գործարքի չգնալով․ այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցին։
ԱՄՆ նոր նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «մեծ խնդիրներ» կունենա, եթե պատերազմը շարունակվի:
«Այո, ես կխոսեի Զելենսկու հետ։ Բայց նա ասաց ինձ, որ ցանկանում է գործարք կնքել: Նկատի ունեմ, որ Զելենսկին ցանկանում է գործարք կնքել: Ես չգիտեմ՝ Պուտինը դա ուզում է, թե ոչ։ Գուցե այո, գուցե ոչ: Ես չգիտեմ. բայց նա պետք է գործարք կնքի։ Ես կարծում եմ, որ նա կկործանի ՌԴ-ն՝ առանց գործարք կնքելու։ Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ փորձանքի մեջ կհայտնվի։ Նայեք նրանց տնտեսությանը, նայեք Ռուսաստանում գնաճին։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ մենք նրա հետ լավ հարաբերություններ կունենանք և ընդհանուր լեզու կգտնենք։ Եվ, գիտեք, ես հույս ունեմ, որ նա ցանկանում է գործարք կնքել», - ասել Է Թրամփը։