Թրամփի երդմնակալության շքերթի ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկը պարել է ու ցնծացել։
«Սա սովորական հաղթանակ չէր»,- ասել է նա՝ հավելելով,– «Այս հաղթանակը իսկապես կարևոր էր։ Շնորհակալություն, որ դա հնարավոր դարձրեցիք։ Շնորհակալություն»։
Նա ելույթն ավարտել է «Իմ սիրտը` ձեզ» խոսքերով և հատուկ ժեստ արել, որը ոմանք նմանեցրել են նացիստական ողջույնին, ոմանք՝ հին հռոմեականին, ոմանք էլ՝ ամերիկյան դրոշի հանդեպ հավատարմության ժեստին։