Միջազգային

Կոլայի կոճակը «վերադարձել է» Օվալաձև գրասենյակ

Սպիտակ տան նորացված օվալաձև աշխատասենյակում կրկին «կհայտնվի» դիետիկ կոլայի կոճակը։ Այն սեղմելիս Սպիտակ տան սպասավորները տեղեկացվում են, որ օվալաձև աշխատասենյակում պահանջվում է Թրամփի սիրելի ըմպելիքը:

Ըստ Wall Street Journal-ի՝ փայտե տուփի ներսում «թաքնված» հայտնի փոքրիկ կարմիր կոճակը նկատել են Թրամփի սեղանին՝  նրա երդմնակալության արարողությունից հետո: Կոճակը 2021 թվականին Թրամփին փոխարինելու եկած Ջո Բայդենի կողմից հեռացվել էր օվալաձև գրասենյակից։

Ավանդաբար, երդմնակալության օրը արարողությունների անցկացման ժամանակ օվալաձև կաբինետը նոր նախագահի ցանկությամբ թարմացվում է։ Գորգերը, վարագույրները, նկարներն ու քանդակները հաճախ փոխարինվում են Սպիտակ տան և պետական գործակալությունների հավաքածուներից այլ իրերով՝ նոր նախագահի ճաշակին համապատասխան։

Թրամփը վերադարձրել է նույն դեկորի մեծ մասը, որը օգտագործում էր նախագահության առաջին ժամկետում:

Նրա՝ օվալաձև կաբինետի նոր դեկորում առկա են Բենջամին Ֆրանկլինի և Ջորջ Վաշինգտոնի դիմանկարները, իսկ երկրի առաջին նախագահի դիմանկարը կախված է բուխարիի վրա: Թրամփի գրասենյակում կախված էին նաև Ալեքսանդր Համիլտոնի՝ երկրի ֆինանսների առաջին նախարարի և The Post-ի հիմնադրի, ինչպես նաև նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնի դիմանկարները: 78-ամյա Թրամփը վերադարձրել է նաև Ուինստոն Չերչիլի կիսանդրին, որը նա իր առաջին ժամկետի ընթացքում ցուցադրել էր բուխարու կողքին գտնվող սեղանին և պահպանել Մարտին Լյութեր Քինգ կրտսերի կիսանդրին, որը նա և Բայդենը ցուցադրել էին օվալաձև գրասենյակում:

Բուխարու վերևում նկատվել են նաև արծիվների նոր արծաթե արձանիկներ ։

Բայդենի կապույտ գորգը փոխարինվել է նախկինում Թրամփի օգտագործածով։ 

։