Միջազգային

Թուրքական հանգստավայրում հրդեհից 10 մարդ է զոհվել

Թուրքական հանգստավայրում հրդեհից 10 մարդ է զոհվել

Թուրքիայի Բոլու նահանգի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, տուժել Է 32 մարդ․ հայտնել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցկայքում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Երլիկայան, հրդեհի վերացմանը մասնակցում են տարբեր ծառայությունների 267 աշխատակից։ Հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի առավոտյան, հյուրանոցի տանիքում, որը գտնվում է լեռնադահուկային հանգստավայրում:

Իշխանությունների տվյալներով՝ շենքում եղել է 237 մարդ, իրականացվել է տարհանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական