Միջազգային

«Ուզում ենք պատերազմն ավարտել»․ Թրամփ

«Ուզում ենք պատերազմն ավարտել»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ստուգում անցկացնելու համար 90 օրով դադարեցնում է օտարերկրյա պետություններին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը:

Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի որևէ արտաքին օգնությունն առանց նախագահի արտաքին քաղաքականությանն ամբողջապես համընկնելու այլևս չի բաշխվի»։

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայում պատերազմի ավարտի և Պուտինի հետ հանդիպման թեմային։

«Մենք ուզում ենք ամեն ինչ ավարտել»,– Ուկրաինայում պատերազմն ավարտվելու մասին ասել է նա՝ մանրամասնելով․ «Մենք կփորձենք անել դա հնարավորինս շուտ։ Այս պատերազմը չպետք է լիներ։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը չպետք է սկսվեր։ Այն չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի»։

Իսկ Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ նախագահը նշել է․ «Այո, ես կհանդիպեմ նրա հետ»։ Թրամփը, սակայն, հանդիպման ժամկետներ չի նշել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական