Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Կիևը դիմանա և ուժի դիրքերից մտնի ՌԴ-ի հետ ապագա բանակցությունների մեջ․ հաղորդում Է Le Monde-ը:
«Երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, մարտահրավերը կլինի Ուկրաինային երաշխիքներ տալ իր տարածքում պատերազմին ցանկացած վերադարձի դեմ, ինչպես նաև մեր սեփական անվտանգության երաշխիքները», - ասել է նա:
Բացի այդ, Մակրոնը հայտարարել է ավելի շատ կամավորներ «մոբիլիզացնելու» ծրագրի մասին՝ անհրաժեշտության դեպքում բանակն ուժեղացնելու համար՝ ուկրաինական պատերազմից հետո «ավելացող վտանգի» պարագայում։