Երեքշաբթի առավոտյան Թայվանի հարավում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնը գտնվել է Ցզյաի շրջանից 38 կիլոմետր հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա․ հայտնել է Թայվանի օդերևութաբանական վարչությունը:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժը գնահատել է ավելի քիչ ուժեղ՝ 6 մագնիտուդով: Առանձին հաղորդումներ են ստացվել Ցզյաի և Տայնան քաղաքների շրջանում աննշան և չափավոր վնասների մասին։ Թայվանի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ 27 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց թվում եղել է 6 մարդ, այդ թվում ՝ 1 ամսական երեխա, որոնց փրկել են Տայնան քաղաքի Նանսի շրջանում փլուզված տնից։
Հաղորդվում է, որ գավառական մայրուղու վրա գտնվող կամուրջը վնասվել է: Զոհերի մասին չի հաղորդվել, չնայած փրկարարները դեռ գնահատում են վնասը: