Սիրիայի փաստացի առաջնորդը և Լիբանանի նոր նախագահը երկուշաբթի օրը շնորհավորել են նախագահ Դոնալդ Թրամփին, երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել, որ ավելի սերտ հարաբերություններ կունենան Միացյալ Նահանգների հետ:
«Անցած տասնամյակը Սիրիային մեծ տառապանքներ պատճառեց, քանի որ հակամարտությունը ավերեց մեր երկիրը և ապակայունացրեց տարածաշրջանը։ Մենք վստահ ենք, որ [Թրամփը] այն առաջնորդն է, որը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքին և վերականգնել կայունությունը տարածաշրջանում», - հայտարարել Է Ահմեդ աշ-Շարաան Սիրիայի նոր վարչակազմի անունից հայտարարության մեջ:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք երկխոսության և փոխըմբռնման հիման վրա մեր երկու երկրների հարաբերությունների բարելավմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Լիբանանի նոր նախագահ Ջոզեֆ Աունը նույնպես շնորհավորել է Թրամփին՝ հույս հայտնելով, որ Սպիտակ տանը Թրամփի ներկայությունը խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: