Միջազգային

Բաքվում այսօր կշարունակվի ԼՂ նախկին ղեկավարների դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ նախկին նախարարների գործով դատավարությունը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է նաև, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կընթանա առանձին. դատավարության օր է նշանակվել հունվարի 27-ը։