Կայլի Ուոքերը մոտ է «Մանչեսթեր Սիթիից» «Միլան» տեղափոխությանը:
Ինչպես հաղորդում Է La Gazzetta dello Sport–ը, երեկ ակումբները նոր քայլ են կատարել բանակցություններում: Գործարքը ձևակերպվելու է վարձակալության ձևաչափով՝ գնման իրավունքով։ Ինքը՝ պաշտպանը, համաձայնել է առաջիկա կես տարվա համար նվազեցնել աշխատավարձը։
Այսօր կողմերի միջև պետք է համաձայնագիր կնքվի, որից հետո Ուոքերը կստանա Միլան թռչելու և բուժզննում անցնելու թույլտվություն, որը կարող է տեղի ունենալ վաղը:
Չի բացառվում, որ անգլիացին ներկա լինի Չեմպիոնների լիգայում «Միլան» - «Ժիրոնա» հանդիպմանը: