Միջազգային

Հռոմի Պապը Վատիկանի վարչապետ կնշանակի կնոջ

Հռոմի Պապը Վատիկանի վարչապետ կնշանակի կնոջ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մարտին նախատեսում է միանձնուհի Ռաֆաելա Պետրինիին նշանակել Վատիկանի վարչապետ: Նման հայտարարություն նա արել է իտալական «Che tempo che fa» թոք-շոուի եթերում․ փոխանցում է KNA կաթոլիկ լրատվական գործակալությունը։

2021 թվականից Պետրինին զբաղեցնում է Վատիկանի նահանգապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Քաղաք-պետության կառավարության ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի արքեպիսկոպոս Ֆերնանդո Վերգես Ալսագային։ 2025 թվականի մարտի 1-ին նա կդառնա 80 տարեկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական