Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Իր առաջին ելույթում Թրամփը հայտարարեց, որ սկսում է ԱՄՆ-ի «ոսկե դարաշրջանը»։ ԱՄՆ-ն կդառնա ավելի մեծ, ավելի ուժեղ, քան երբևէ։
«Առաջին հերթին՝ արտակարգ դրություն կհայտարարեմ՝ հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Բոլոր անօրինական ներգաղթյալները կվերադարձվեն այնտեղ, որտեղից եկել են»,- նշեց նա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա նշել է նաև, որ մտադիր է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց, վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, ինչպես նաև ուղարկել ամերիկացի տիեզերագնացներ՝ Մարսի վրա ԱՄՆ դրոշը ծածանելու համար: