Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն Միրզոյան-Լավրով հանդիպումից առաջ հաղորդագրություն է տարածել

ՌԴ ԱԳՆ-ն Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա այցից առաջ հաղորդագրութուն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի ու ՌԴ-ի արտգործնախարարների բանակցությունները կկայանան հունվարի 21-ին։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական զարգացումների շուրջ:

Ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական հունով, կօգնի առաջ մղել փոխգործակցության գործնական հարցերը, կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։