Միջազգային

Պուտինը շնորհավորել է Թրամփին

«Մոսկվան շնորհավորում է Թրամփին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ». այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ։

«Մոսկվան բաց է Ուկրաինայի հակամարտության շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության համար: Նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը՝ հիմնված այս տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա»,- հայտարարել Է Պուտինը ԱԽ խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կկառուցվի իրավահավասար և փոխադարձ հարգանքի հիմքի վրա»,- հավելել է նա։