2024 թվականին ռուսաստանցիներն անշարժ գույք ամենաշատը ձեռք են բերել Թաիլանդում՝ կազմելով ընդհանուր պահանջարկի 14,7%-ը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13,6%-ով։ ԱՄԷ-ի հանդեպ հետաքրքրությունը, ընդհակառակի, նվազել է։ Նվազել է նաև Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկը, որի հիմնական պատճառը գների աճն է։
Ռուսաստանցի գնորդների վերադարձը եվրոպական շուկա դժվարանում է վիզաների սահմանափակումների և քաղաքական ռիսկերի պատճառով։
Միակ բացառությունը Կիպրոսն է, որտեղ 2024 թվականին պահանջարկը աճել է 15%-ով։ Սա վերջին հինգ տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը պայմանավորված է հանրապետության Շենգենին միանալու հեռանկարով։