Միջազգային

«Անգամ Զելենսկին է ասում, որ դադարեցնենք պատերազմը». Ուոլց

«Բոլորը պետք է համաձայնեն դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և Զելենսկին պաշտպանում է այդ դիրքորոշումը»․ ասել է Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը։

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն ասել է, որ նախագահ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել աշխատել Դոնալդ Թրամփի հետ՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։

«Նախագահ Թրամփը հասկացրել է, որ այս պատերազմը պետք է դադարեցվի: Կարծում եմ՝ բոլորը պետք է համաձայն լինեն դրա հետ: Իրականում, նույնիսկ Զելենսկին է այժմ մտնում սենյակ և ասում՝ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ, նախագահ Թրամփ, որպեսզի դադարեցնենք այս պատերազմը»,- հայտարարել է Ուոլցը։

Ուոլցն ընդգծել է կարգավորման երեք հիմնական ասպեկտները՝ բանակցողների կազմը, կազմակերպման ընթացքը և համաձայնագրի շրջանակը։

«Առաջինը՝ ո՞ւմ ենք հրավիրելու բանակցությունների սեղանի շուրջ, երկրորդ՝ ինչպե՞ս ենք նրանց սեղանի շուրջ նստեցնելու, երրորդը՝ ինչպիսի՞ն են լինելու համաձայնագրի շրջանակները»,- ասել է նա։

Խորհրդականը նաև զգուշացրել է, որ Ուկրաինայի պատերազմը «մսաղաց է» և կարող է հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։