Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցները սովորաբար տեղի են ունենում ամերիկացի առաջնորդի երդմնակալությունից հետո 1-2 շաբաթվա ընթացքում․ այս մասին գրում է ռուսական ТАСС-ը՝ ներկայացնելով նախորդ տարիների ժամանակագրությունը։
▪ 6 օր՝ 2021 թվականին Բայդենի երդմնակալությունից մինչև Պուտինի հետ զրույցը.
▪ 6 օր՝ Մեդվեդև–Օբամա, 2009թ.
▪ 8 օր՝ Պուտին-Թրամփ, 2017թ.
▪ 11 օր՝ Պուտին-Բուշ կրտսեր, 2001թ.
▪ 12 օր՝ Պուտին-Բուշ կրտսեր, 2005թ.
Ըստ ТАСС-ի՝ 2013-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ երկրորդ ժամկետի երդմնակալությունից 40 օր անց, սակայն նրանք նախկինում ևս շփվել են: