Միջազգային

Հայտնի է Թրամփի երդմնակալության ժամը

Հայտնի է Թրամփի երդմնակալության ժամը

Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի մոտ 7 ժամից. արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։ Այն տեղի կունենա Կոնգրեսի շենքում։ 

Այս երդմնակալությունն ԱՄՆ-ի համար հոբելյանական է լինելու. նախագահը երդվելու է 60-րդ անգամ։ Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ մարդը, որը երկու ժամկետ կաշխատի ոչ թե անընդմեջ, այլ չորս տարվա ընդմիջումով։

Նրանից առաջ դա հաջողվել էր միայն Գրովեր Քլիվլենդին՝ 19-րդ դարի վերջին։ 

Թրամփի երդմնակալությունը, 1985 թվականից ի վեր առաջին անգամ, կանցկացվի փակ տարածքում՝ ցրտաշունչ եղանակի պատճառով։

Թրամփը պաշտոնավարման առաջին օրը խոստացել է, որ թեժ կլինի. սպասվում է, որ նա կստորագրի բազմաթիվ հրամանագրեր՝ չեղարկելով նաև նախկին նախագահի որոշ որոշումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական