ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության նախօրեին կայացած հանրահավաքում խոստացել է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին և թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․
«Նրանք այնքան վատ էին կառավարում, որ աշխարհը հայտնվեց երրորդ համաշխարհայինի շեմին։ Դա չի լինի: Ես վերջ կդնեմ պատերազմին Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում։ Եվ ես թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը», - ասել է Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև։
Նա նաև խոստացել է «արգելափակել ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը և զինվորականներին հանձնարարել անհապաղ սկսել «Երկաթե գմբեթի» շինարարությունը՝ ԱՄՆ-ին ցանկացած հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար: