Միջազգային

«Մեծ հույս ունենք, որ Deep State-ի դեմ պայքարը կավարտվի Թրամփի հաղթանակով». Կոբախիձե

«Մեծ հույս ունենք, որ Deep State-ի դեմ պայքարը կավարտվի Թրամփի հաղթանակով». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Նա այն անվանել է «բեկումնային պահ ԱՄՆ-ի համար»։

«Մենք մեծ հույս ունենք, որ Deep State - ի դեմ պայքարը կավարտվի նախագահ Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և կօգնի ճիշտ և առողջ արժեքների տարածմանը, այլ ոչ թե այն արժեքների, որոնք ակտիվորեն տարածվել են ողջ աշխարհում վերջին չորս տարվա ընթացքում», - հավելել է նա:

Կոբախիձեն կարծում է, որ այդ պայքարում հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար․

«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը հարաբերությունների որակական վերաբեռնման, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերսկսելու համար։ Հուսով ենք, որ այս ուղղությամբ մեզ զգալի հաջողություններ են սպասվում։ Այս առումով 2025 թվականը շատ կարևոր է լինելու», - հայտարարել է Կոբախիձեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական