Միջազգային

Թրամփը վաղը կհանի TikTok-ի արգելքը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղը կհանի ԱՄՆ-ում TikTok-ի արգելքը։

Նա այս մասին հայտնել է իր Truth սոցիալական ցանցում։ Թրամփը գրել է, որ երկուշաբթի օրը գործադիր հրաման կհրապարակի՝ դադարեցնելու TikTok-ի արգելքի կատարումը՝ սոցիալական մեդիա ընկերության հետ համաձայնության գալու համար: Նրա խոսքով՝ TikTok-ի հետ պայմանագիրը կարող է լինել սոցցանցի 50%-ը նոր սեփականատիրոջը վաճառելու տեսքով։