Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր Խաչին է հանձնել երեք իսրայելցի պատանդների, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի հյուսիսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել երեք իսրայելցի կին պատանդների»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել այսօր՝ ժամը 11:15-ից։ Գործարքի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի երեք իսրայելցի պատանդների, իսկ Թել Ավիվը դրա դիմաց բանտից կազատի 90 պաղեստինցի բանտարկյալների։