Այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը այսօր հանձնեց պատանդների ցուցակը, որոնք այսօր պետք է ազատ արձակվեն, Իսրայելն ասում է, որ հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 11:15-ից (Երևանի ժամանակով 13:15-ից)։: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Զինադադարի առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին, սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր կեսօրին:
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով դադարեցնել կրակը ու հայտարարել ռազմական գործողություններին վերջ տալու մտադրության մասին, որոնք 15 ամսում խլել են շուրջ 46 հազար պաղեստինցու և 1500 իսրայելցու կյանք:
Գործարքի առաջին փուլը ենթադրում է իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:
Իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Գազայի հատվածի սահմանը, թեև դեռևս կմնան դրա սահմաններում: