Միջազգային

Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Տիրոջ Աստվածհայտնության տոնի առթիվ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին։

ՌԴ նախագահը նաև հաջողություն է մաղթել Ալեքսանդր Լուկաշենկոյին 2025 թվականի հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Զրուցակիցները հաստատել են երկու երկրների միջև դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց փոխադարձ հանձնառությունը և պայմանավորվել հետագա անձնական շփումների մասին։