Միջազգային

TikTok հավելվածը դադարել է աշխատել ԱՄՆ-ում

TikTok հավելվածը դադարել է աշխատել ԱՄՆ-ում: Այն անհետացել է App Store-ից և Google Play-ից։ Արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հաստատել է Կոնգրեսի կողմից հաստատված և հունվարի 17-ին Բայդենի կողմից ստորագրված սոցիալական ցանցի արգելքը:

Օրենքն արգելում է ամերիկյան ընկերություններին հյուրընկալել կամ մատուցել բովանդակություն չինական սոցիալական մեդիա հարթակի համար, եթե այն չի վաճառվել ԱՄՆ գնորդին կամ երկրի դաշնակիցներից մեկին:

«Մենք բախտավոր ենք, որ նախագահ Թրամփը նշել է, որ ինքը կաշխատի մեզ հետ TikTok-ը վերաբացման որոշման շուրջ, երբ նա ստանձնի պաշտոնը: Խնդրում ենք սպասել թարմացումներին», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: