Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ գումարներ է ծախսում Ուկրաինայն և Իսրայելին օգնության համար, ասվում է հետազոտական Ipsos ընկերության հարցման մեջ:
Հարցման համաձայն՝ հարցվածների 53%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը չափազանց շատ է ծախսում Իսրայելին օգնության համար, մինչդեռ 30%-ը կարծում է, որ ճիշտ գումար է հատկացվում։ Հարցվածների 4%-ը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։
Բացի այդ, ամերիկացիների 51%-ը կարծում է, որ երկիրը չափազանց շատ է ծախսում Ուկրաինայի վրա։ Բնակիչների 28%-ը նշել է, որ ԱՄՆ-ը ճիշտ գումար է ծախսում։