Դոնալդ Թրամփը մտադիր է իր երդմնակալությունից անմիջապես հետո սկսել անօրինական ներգաղթյալների լայնածավալ արտաքսումները։ Ըստ սահմանների պաշտպանության գործակալության նշանակված ղեկավար Թոմ Հոմանի՝ առաջին արշավանքները կսկսվեն արդեն երեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Չիկագոյին, որն իրեն հռչակել է միգրանտների «ապաստան քաղաք»։ Ինչպես նշում է Washington Post-ը, գործողությունները կտևեն առնվազն մեկ շաբաթ և կներգրավեն հարյուրավոր իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Չիկագոյի ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ չի միջամտի դաշնային գործակալներին, սակայն նրանց որևէ տեղեկություն չի տրամադրի: Ինչպես նշել է ոստիկանության խոսնակ Դոն Թերին, քաղաքը կշարունակի պաշտպանել իր բնակիչների իրավունքները՝ չհամագործակցելով դաշնային միգրացիոն ծառայությունների հետ։