Միջազգային

Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատման համաձայնագրին

Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատման համաձայնագրին

Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատման և պատանդների փոխանակման մասին համաձայնագրին, գրում է Time of Israel-ը։

Կառավարության 24 անդամներ պաշտպանել են համաձայնագիրը, որը, վարչապետ Նեթանյահուի գրասենյակի փոխանցմամբ, ուժի մեջ կմտնի կիրակի օրը։

Նշվում է, որ Իսրայելի կառավարությունը շաբաթ վաղ առավոտյան քվեարկել է ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների հրադադարի մասին համաձայնագրի հաստատման օգտին այն բանից հետո, երբ անվտանգության կաբինետն իր համաձայնությունն է տվել ուրբաթ օրը։

Վարչապետի աշխատակազմը հակիրճ հայտարարություն է տարածել գիշերը ժամը 1-ից հետո՝ հաստատելով, որ կառավարությունը հավանություն է տվել գործարքին ավելի քան յոթ ժամ տևած հանդիպումից հետո։ 24 նախարարներ կողմ են քվեարկել, իսկ ութը՝ դեմ: Հայտարարության մեջ նշվում է, որ գործարքն ուժի մեջ կմտնի կիրակի օրը, երբ պետք է ազատ արձակվեն առաջին երեք իսրայելցի պատանդները։

Գործարքի առաջին՝ 42-օրյա փուլում պետք է ազատ արձակվի 33 պատանդ:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական