ԱՄՆ Գերագույն դատարանը վերահաստատել է որոշումը, ըստ որի՝ եթե մինչև հունվարի 19-ը TikTok-ը չվաճառվի ամերիկյան ընկերության, այն ԱՄՆ-ում կկորցնի հասանելիությունը։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի էջերում գրել է, որ Գերագույն դատարանի որոշումը սպասելի էր, և բոլորը պետք է հարգեն այն։
«TikTok-ի վերաբերյալ իմ որոշումը կկայացվի ոչ հեռու ապագայում, բայց պետք է ժամանակ ունենամ իրավիճակը վերանայելու համար։ Հետևե՛ք»,- գրել է նա։