Միջազգային

Թրամփը կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն կհամարի. Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրամանագիր արձակել, որի համաձայն կրիպտոարժույթը կհամարվի առաջնահերթություն․ գրում է Bloomberg-ը։

Նախատեսվում է նաև ստեղծել կրիպտոարժույթի վերաբերյալ խորհրդատվական խորհուրդ, որը կպաշտպանի ոլորտի քաղաքական առաջնահերթությունները. հայտնել են Bloomberg-ի աղբյուրները: Հրամանագրի նախագիծը, որը կարող է հրապարակվել Թրամփի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, դեռևս վերջնական չէ և կարող է փոխվել մինչև դրա հրապարակումը: