Միջազգային

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Geo TV-ի փոխանցմամբ՝ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը 175,5 միլիոն դոլարի փողերի լվացման գործով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Խանի կինը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Քննիչների տվյալներով՝ քաղաքական գործիչն ու նրա կինը ընկերությունից ստացել են 5 միլիարդ ռուփի և տասնյակ հեկտար հողեր՝ փողերի լվացման գործին աջակցելու դիմաց։

Իմրան Խանը հեռացվել էր իր պաշտոնից 2022 թվականի ապրիլին՝ անվստահություն հայտնելուց հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական