Իսրայելի նախարարների կաբինետը կողմ է քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատման ու պատանդների գործարքի հաստատման օգտին. գրում է Jerusalem post-ը։
Սակայն Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները դեմ են համաձայնագրին։
Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը վերջին պահին կոչ է արել կառավարության մյուս անդամներին դեմ քվեարկել այդ գործարքին, որ րոպեներ առաջ հաստատվել էր անվտանգության կաբինետում։
Կառավարությունը ողջ կազմով դեռ պետք է հաստատի այս ամենը շաբաթ օրը։ Գործարքը պետք է ուժի մեջ մտնի կիրակի օրը՝ ժամը 12:15-ին, և առաջին փուլում 33 պատանդներից առաջինը կազատվի ժամը 16:00-ին: