Միջազգային

Համաձայնագրով ի՞նչ պարտավորություններ են ստանձնել ՌԴ-ն և Իրանը

Համաձայնագրով ի՞նչ պարտավորություններ են ստանձնել ՌԴ-ն և Իրանը

ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանն ստորագրել են Ռուսաստանի և Իրանի միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր»։

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Ըստ համաձայնագրի՝ եթե կողմերից մեկը ենթարկվի ագրեսիայի, մյուսը ոչ մի օգնություն չի ցուցաբերի ագրեսորին։

Երկրները պայմանավորվել են սերտորեն համագործակցել համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցում։ Մոսկվան և Թեհրանը զերծ կմնան միմյանց դեմ երրորդ երկրների պատժամիջոցներին միանալուց և երաշխավորելու են միակողմանի հարկադրանքի միջոցների չկիրառումը։

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համագործակցել երրորդ երկրներից անկախ վճարային ենթակառուցվածք ստեղծելու համար։ Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են համագործակցել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջազգային անվտանգության ապահովման հարցերում։

Բացի այդ, երկրները պայմանավորվել են խթանել համագործակցությունը երկու երկրների ԶԼՄ-ների միջև՝ հակազդելու ապատեղեկատվությանն ու բացասական քարոզչությանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական