Միջազգային

Մակրոնը ժամանել է Բեյրութ

Մակրոնը ժամանել է Բեյրութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Բեյրութ, որի ընթացքում նա կհաստատի իր երկրի աջակցությունը Լիբանանին՝ կառավարություն ձևավորելու ջանքերում։

Մակրոնը կհանդիպի նախագահ Ջոզեֆ Աունի, վարչապետ Նավաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերինի հետ:

12-ժամյա այցի ընթացքում նա կհանդիպի նաև հանձնաժողովի ղեկավարների հետ, որոնք վերահսկում են «Հզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը:

Կոմիտեն, որի մեջ մտնում են նաև Լիբանանի հարավում գործող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, ինչպես նաև Լիբանանն ու Իսրայելը, գլխավորում են Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նրա այցը համընկնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցի հետ, որը ժամանել է հինգշաբթի երեկոյան, և նրանք կարող են հանդիպել Լիբանանում․ հայտնում է ֆրանսիական գործակալությունը:

Ինչպես «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրները, Ֆրանսիայի նախագահն իր այցի ընթացքում կընդգծի «հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված ժամկետների պահպանման» անհրաժեշտությունը: Նա նաև «Հզբոլլահին» կոչ կանի «հրաժարվել զենքից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական